«Կովկաս» բուտիկ-հյուրանոցը նույնպես հիմնադիրների գաղափարական ու գեղագիտական նպատակների իրագործման շրջանակում է: Հյուրանոցային համալիրը նախևառաջ միտված է առարկայացնել կովկասյան ժողովուրդների, մասնավորապես՝ հայ ժողովրդի հյուրընկալության դարավոր ավանդույթները: Դրանից զատ՝ այն նաև ճանաչողական գործառույթ ունի և լոկ կե­ցու­թյան վայր չէ: Շրջապատված լինելով հայ ժողովրդի նվիրական խորհրդանիշներով՝ Արարատ և Արագած լեռներով, հյուրանոցային համալիրը միանգամից, հատկապես՝ օտարերկրյա հյուրերի մոտ ամբողջական պատկերացում է ստեղծում Հայաստանի մասին՝ գաղափարական առումով: Բուտիկ ոճով կառուցված 46 համարները, իրենց մանրամասների՝ կահավորման, ձևավորման, օգտագործված նյութերի ամբողջ գունապնակով խորհրդանշում են Հայաստանը: Բավական է ասել, որ, ինչպես ռեստորանային համալիրի դեպքում, այստեղ ևս օգտագործվել է միայն բնական շինանյութ` քար, գլաքար, աղյուս, կավ, երկաթ, փայտ, կտավ, եղեգն ու ծղոտ և բնական կաշի: Ջահերը, կանթեղները, ճաղերը, անգամ դռների նիգերն ու բռնակները դարբնի աշխատանք են: Ընդ որում՝ օգտագործվել է բացառապես հայկական քար:

Իսկ Ռուբինյանների անունը կրող բար-սրճարանը նպաստում է է՛լ ավելի բովանդակալից շփումներին:

«Կովկաս» բուտիկ-հյուրանոցի ստանդարտ, դելյուքս, լյուքս, Ջունիոր սյուիտ նախագահական լյուքս, ֆեմիլի սյուիտ համարները իրենց հարմարավետությամբ, ճոխությամբ, պատուհանից բացվող սքանչելի տեսարանով ապահովում են լիարժեք ու անմոռաց հանգիստ: Լողավազանը, ֆիտնես սրահն ու մերսման սրահը է՛լ ավելի արդյունավետ ու բազմազան են դարձնում ձեր ազատ ժամանակը: Իսկ շքեղ և ժամանակակից սարքավորումներով հագեցած հանդիպման սրահը պատրաստ է ընդունելու ցանկացած գործնական, գիտական և այլ ձևաչափի քննարկումներ, կոնֆերանսներ, գիտա­ժողովներ:



 

Երեվան Աշտարակ խճուղի
+374 60 50 11 77
[email protected]