
ամենօրյա տուրեր


Երեվան / Գառնի / Գեղարդ / Չարենցի կամար / Երեվան
Ուղևորվում ենք դեպի Գառնու հեթանոսական տաճար, որը կառուցվել է մ.թ. 77 թվականին: ՀՀ տարածքում գտնվող միակ հեթանոսական տաճարը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային արժեք ներկայացնող մշակույթային օբյեկտների ցուցակում: Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո հանդիսացել է թագավորական ընտանիքի հանգստավայր: Դեռևս հեթանոսական ժամանակարջանում հռոմեական կայսր Ներոնն է արտահայտել իր հիացմունքը այս տաճարի վերաբերյալ:
Գեղարդ վանական համալիրը բաղկացած է երկու հիմնական հատվածներից, որոնք կառուցվել են IV- XIII դդ.: Գեղարդավանքը գտնվում է Ազատ գետի կիրճում: Գեղարդ անունն առաջ է եկել ի հիշատակ այստեղ պահվող Գեղարդի, որով ըստ ավանդության խոցել էին Քրիստոսին: Վանական համալիրն ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային արժեք ներկայացնող մշակույթային օբյեկտների ցուցակում:
Վերադարձ Երևան:


Երեվան / Խոր Վիրապ / Արենի (գինու դեգուստացիա) / Նորավանք / Ջերմուկ / Երեվան
Ուղևորություն դեպի Արարատյան դաշտավայր: Խոր Վիրապ վանական համալիրը կառուցվել է IV-XVII դարերում: Այն կառուցվել է այն զնդանի տարածքում, որտեղ Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը բանտարկված է եղել 13 տարի: Հայտնի ուխտագնացության վայր աշխարհով սփռված բոլոր հայերի համար:
Արենի գյուղը համարվում է հայկական գինեգործության կենտրոններից մեկը: Դուք ինքներդ կհամոզվեք դրանում, համտեսելով տեղի գործարաններից մեկում արտադրված գինին:
Ճաշի հնարավորություն Նորավանքի հարևանությամբ:
Նորավանքը կառուցվել է XII դարում: Դեպի Նորավանք տանող ճանապարհն անցնում է քարանձավներով լի ժայռերի կիրճով: Նորավանքը համարվում է հայկական միջնադարյան ճարտարապետության «մարգարիտը»: Այնուհետև էքսկուրսիան կշարունակվի դեպի առողջարանային քաղաք Ջերմուկ: Ձեզ սպասվում է այցելություն քաղաքի տեսարժան վայրեր՝ ջրվեժ և ըմպելարան:
Վերադարձ Երևան:


Երեվան / Էջմիածին Մայր տաճար (Հռիփսիմե, Գայանե) / Զվարթնոց / Երեվան
Մենք կսկսենք էքսկուրսիան Հայաստանի հնագույն մայրաքաղաք Վաղարշապատ (Էջմիածին) այցելությունից: Էջմիածնի Մայր Տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինություններից է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը: Տաճարը կառուցվել է IV դարում: Հանդիսանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայր: Էջմիածնում մենք կայցելենք Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եկեղեցիները, Մայր Տաճարը և «Էջմիածնի գանձերը» թանգարանը:
Զվարթնոցի տաճարը կառուցվել է VII դարում: Այն հանդիսանում է միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Երկրաշարժի հետևանքով տաճարը վերածվել է ավերակների, որոնց մի մասը վերականգնվել է:
Վերադարձ Երևան: Ճաշ Երևանում:


Երեվան / հովհաննավանք / Սաղմոսավանք / Հայերեն Այբուբենի Հուշարձան / Ամբերդ / Կարմրավոր / Երեվան
Էքսկուրսիան կսկսենք դեպի ք. Աշտարակ ուղևորությունից: Կայցելենք Կարմրավոր (VII դ.), Սաղմոսավանք (1215 թ.) և Հովհանավանք (1221 թ.): Հետո մեր էքսկուրսիան կշարունակվի դեպի Պահլավունի իշխանների ընտանեկան Ամբերդ ամրոցը: Ամրոցի տարածքում է գտնվում եզակի պատմա-մշակույթային կոթող հանդիսացող եկեղեցին, որը կառուցվել է 1026 թվականին: Ձեր ուշադրությունից չի վրիպի Հայերեն Այբուբենի հուշարձանը, որը հիմնել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին:
Ճաշ Աշտարակում: Վերադարձ Երևան:


Երեվան / Տաթև / Քարահունջ / Արենի (գինու դեգուստացիա) / Երեվան
Էքսկուրսիան կսկսենք այցելելով ՀՀ-ի հարավ՝ Սյունիքի մարզ: Մեր առաջին հանգրվանը կլինի Սյունաց աշխարհի զարդը համարվող՝ Տաթևի վանական համալիրը (IX – XVIIIդդ.): Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Փոքրիկ մատուռից այն վերածվել է տարածաշրջանային կենտրոնի, այնուհետև կրթական համալիրի:
Ճաշ Տաթև գյուղի մոտ:
Հայերը միշտ հայտի են եղել իրենց շինարարական ձիրքով: Դրանում Դուք ինքներդ կհամոզվեք այցելելով Խնձորեսկի հնագույն բնակավայր:
Վերադարձ Երևան:


Երեվան / Ծաղկաձոր (ԿեչաՌիս) / Սեվանա լիճ / Երեվան
Ուղևորություն դեպի Սևանա լիճ, որը գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա: Այն աշխարհում ամենախոշոր բարձրադիր ալպիական լճերից է: Այստեղ մենք կվայելենք լճի գեղեցկությունը և կայցելենք Սևանավանք, որը գտնվում է Սևանա լճի թերակղզում:
Ճաշի հնարավորություն Սևանա լճի հարևանությամբ:
Մեր մյուս այցելության վայրը՝ Ծաղկաձորը, ձմեռային մարզաձևերի սիրահարների հանգստավայրն է: Ծաղկաձորն իր հյուրերին առաջարկում հարմարավետ և միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող հյուրանոցային ծառայություններ և հետաքրքրիր ժամանցի վայրեր: Այստեղ մենք կայցելենք Կեչառիս եկեղեցին (XI-XIII դդ.):
Վերադարձ Երևան:

անհատական տուրեր
Մենք կազմակերպում ենք անհատական տուրեր մեր հաճախորդների ցանկությամբ: Տուրերն իրականացվում են Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրեր:
