
ՌԵՍՏՈՐԱՆ/ ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՍՐԱՀ

Բարի գալուստ Կովկաս հյուրանոցում գործող Ռուբինյանց սրահ: Սրահում առկա է ռեստորան, բար, ընդհանուր լաունջ և բացօթյա սրճարան։
Մինչև 70 անձի համար նախատեսված սրահի ինտերիերը և կահավորանքը ապահովում է հյուրերի հարմարավետությունը և տեղափոխում դեպի հին կովկասյան ամրոց, իր ինքնատիպ մթնոլորտով, որն էլ կապահովի անմոռանալի ժամանց:


Նրբահամ և գեղեցիկ ճաշատեսակները պատրաստվում են ոլորտի լավագույն և բարձրակարգ խոհարարների կողմից, խոհանոցի պրոֆեսիոնալ անձնակազմը պատրաստ է մատուցել յուրաքանչյուրի քիմքին հաճելի հայկական և վրացական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ։ Իսկ գերազանց սպասարկումը գոհ կթողնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին։
Սրահը հարմար է ճաշելու կամ ընկերների հետ երեկոները վայելելու, ռոմանտիկ ընթրիքներ կազմակերպելու և ձեր հատուկ առիթները նշելու համար:


Սրահում գործող բարը աշխատում է 24/7 ձևաչափով և պրոֆեսիոնալ բարմենները օրվա ցանկացած ժամի Ձեզ կմատուցեն ամենահամեղագույն կոկտելները և սուրճերը։
Հարցերի կամ ամրագրումների համար զանգահարել +374 98 919 919 հեռախոսահամարով
