
ՍԱՈՒՆԱ, ՀԱՄԱՄ

Մեր հյուրերը կարող են օգտվել բացօթյա լողավազանից, փակ լողավազանից, մարզասրահից, շոգեբաղնիքից (համամ, ֆիննական բաղնիք, սառցե սենյակ)։ Տարածքում առկա խաղասրահից՝ բիլիարդ, դարթս, սեղանի հոկեյ, ֆուտբոլ և մանկական խաղահրապարակներից։ Ինչպես նաև հարմարավետ և ապահով ավտոկայանատեղից։ Այս բոլոր ծառայությունները անվճար են՝ այն ներառված է սենյակի արժեքի մեջ։
Ցանկացողները կարող են նախապես ամրագրելով օգտվել ռեստորանից, սպա գոտուց՝ մերսման և գեղեցկության սրահներից։


ՇՈԳԵԲԱՂՆԻՔ, ՀԱՄԱՄ
Հյուրանոցն առաջարկում է հանգիստն էլ ավելի լիարժեք լինելու համար շոգեբաղնիք, համամ և սառը սենյակ։
Շոգեբաղնիքում և համամում անցկացրած ժամանակի ընթացքում օրգանիզմը հանգստանում է և հեռու մնում սթրեսից։ Այն թողնում է թարմացնող ու հանգստացնող ազդեցություն և թույլ տալիս նաև հանգստանալ մտքին: Դուք հնարավորություն եք ստանում վայելել շոգեբաղնիքի ջերմությունը, ապա սուզվել թարմություն պարգևող լողավազանի մեջ։ Այս ավանդույթը հայտնի է արդեն դարեր շարունակ, որն օգտագործվել է ինչպես բուժիչ նպատակներով այնպես էլ ժամանակ անցկացնելու և հանգստանալու նպատակներով։

