
ՖԻԹՆԵՍ ՍՐԱՀ/ ԲԻԼԻԱՐԴ

Մեր հյուրերը կարող են օգտվել բացօթյա լողավազանից, փակ լողավազանից, մարզասրահից, շոգեբաղնիքից (համամ, ֆիննական բաղնիք, սառցե սենյակ)։ Տարածքում առկա խաղասրահից՝ բիլիարդ, դարթս, սեղանի հոկեյ, ֆուտբոլ և մանկական խաղահրապարակներից։ Ինչպես նաև հարմարավետ և ապահով ավտոկայանատեղից։ Այս բոլոր ծառայությունները անվճար են՝ այն ներառված է սենյակի արժեքի մեջ։
Ցանկացողները կարող են նախապես ամրագրելով օգտվել ռեստորանից, սպա գոտուց՝ մերսման և գեղեցկության սրահներից։


ՖԻԹՆԵՍ ՍՐԱՀ
Մենք բարձր ենք գնահատում լավ մարզավիճակում լինելու կարևորությունը՝ նույնիսկ ճանապարհորդելիս, այդ իսկ պատճառով հյուրանոցում առկա է փոքրիկ մարզասրահ հագեցած առաջնային անհրաժեշտ պարագաներով, որի օգնությամբ կարող եք պահպանել Ձեր մարզավիճակը: Ուրեմն ինչու՞ չսկսել ձեր օրը մեր մարզասրահում մարզվելով, որին հաջորդում է առողջ նախաճաշը մեր հյուրանոցում:
Մենք տրամադրում ենք անվճար սրբիչներ և ջուր որը կարող եք վերցնել Ձեր սենյակներից։
Աշխատանքային ժամերը՝ 06։00-00։00-ն
Մենք կարևորում ենք ձեր անվտանգությունը և խնդրում ենք պահպանել մարզասրահի կանոնները՝
- Սարքավորումները պետք է օգտագործվեն անվտանգ և պատասխանատու ձևով, իսկ կշռաքարերն օգտագործելուց հետո պետք է տեղադրել իրենց տեղերում:
- Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում մարզումների ընթացքում ստացած վնասվածքների համար: * Խորհուրդ չի տրվում մարզվել, եթե բժշկի կողմից արգելող ցուցում կա, կամ եթե չունեք համապատասխան ֆիզիկական պատրաստվածություն։
- 12 տարեկանից փոքր երեխաներին պետք է ուղեկցի մեծահասակը։ * Արգելվում է սննդի և խմիչքի օգտագործումը մարզասրահում՝ բացառությամբ փակ շշով ջրի: * Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում առանց հսկողության թողնված անձնական իրերի կորստի կամ վնասի համար:
- Գույքային վնասի դեպքում հյուրանոցի տնօրինությունն իրեն իրավունք է վերապահում տույժեր կիրառել պատասխանատու կողմի նկատմամբ: * Հյուրանոցն իրեն իրավունք է վերապահում չեղյալ համարել մարզասրահի արտոնությունները այս կանոնները խախտող հյուրերի համար:

