«Կովկաս» համալիր
Աշխարհին է հայտնի կովկասյան ժողովուրդների հյուրընկալությունն ու հյուրասիրությունը, կովկասյան խոհանոցի ախորժելի ուտեստները, անուշահամ գինիները ու փառահեղ կոնյակը: «Կովկաս» համալիրը հայ և օտարերկրյա հյուրերին ներկայացնում է մեր նախնիների դարերով սրբագրված հյուրասիրության ավանդույթները, միևնույն ժամանակ ծանոթացնում հայոց պատմությանը:
«Կովկաս» Պանդոկ
«Կովկաս» պանդոկն իր սիրելի հյուրերին ներկայացնում է ոչ միայն կովկասյան հարուստ խոհանոցի խորտիկներն ու ճաշատեսակները, այլև մեր նախնիների հյուրասիրության դարերով ամրագրված ավանդույթներն ու սովորույթները:
Ճաշացանկ
Յուրաքանչյուր օր սկսած ժամը 19։00-ից համալիրի այցելուները կարող են համտեսել վրացական ու հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստները, և միաժամանակ վայելել հաճելի երաժշտություն և պար՝ Կովկաս համույթի կատարմամբ։
Միջոցառումներ
Բազմաթիվ ճանաչված և հանրության սերը վայելող երգիչ-երգչուհիներ իրենց անզուգական կատարումներով ապահովում են «Կովկաս» համալիրում այցելուների հանգիստը՝ դարձնելով այն տպավորիչ և անմոռանալի։