կովկաս պանդոկ
Նորություն չէ,որ Հայ ժողովուրդը իր հյուրասիրությամբ է հայտնի ամբողջ աշխարհին և որ ունի ախորժալի ուտեստներ և զանազան անուշահամ գինիների լայն տեսականի։ Պանդոկի հիմնադիրների ցանկությունն է եղել ներկայացնել մեր նախնիների հյուրասիրության ավանդույթը և նոր շունչ տալ մոռացված ուտեստներին։ Կովկաս պանդոկը գտնվում է Երևանի կենտրոնում և իր շինարարական կառուցվածքով տարբերվում մյուս պանդոկներից՝ այն նմանեցնելով 19րդ դարի հաստատություններին՝ ոչ միայն կոլորիտով, այլև ուտեստների համ ու հոտով։ Կովկաս պանդոկի խոհանոցի ախորժալի ուտեստները գրավում են ինչպես տեղացիների, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրերի ուշադրությունը։
Այստեղ կգտնեք Հայկական, Վրացական և Արևելյան խոհանոցների համն ու հոտը։ Լինել Երևանում և չհյուրընկալվել մեզ, չհամտեսել տեղական թարմ մսից պատրաստված ավանդական ուտեստները, չհամտեսել Հայկական արևի ներքո աճեցված խաղողից պատրաստված գինին և աշխարհին հայտնի անմահական կոնյակը, նշանակում է բաց թողնել Կովկասյան ժողովուրդների պատմությունը։ Մեր տարբերվող 9 սրահներից ցանկացած մեկում կարող եք անցկացնել ինչպես ընտանեկան, այնպես ընկերական հանդիպումները՝ համտեսելով խաղողի թփից պատրաստված դոլման, պապական բաղադրատոմսով քյուֆթան և հարիսան, Վրաց ժողովրդի ավանդական դարձած խինկալին ու մի շարք անմահական ուտեստներ։ Մենք հավատարիմ ենք մեր կարգախոսին՝ Կովկաս պանդոկ միշտ համեղ և հարազատ։