Կանոնակարգ
«Կովկաս» հյուրանոցային համալիրի աշխատակազմը շատ է կարևորում յուրաքանչյուր հյուրի տեղեկացված լինելը` հանգիստը առավելագույնս հարմարավետ կազմակերպելու և անցկացնելու նպատակով:
Հյուրանոցի կանոնակարգում կարող եք գտնել մանրամասն տեղեկատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ, լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապնվել մեզ հետ:
1․ ԳՐԱՆՑՈՒՄ/ԴՈՒՐՍ ԳՐՈՒՄ
- Գրանցվել կարող են 18 տարեկանը լրացած անձիք
- Գրանցումը – ժամը 14:00-ից
- Դուրս գրումը – մինչև 12:00-ն
1․1․ ՎԱՂ ԺԱՄԱՆՈՒՄ` ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Ժամը 00։00-ից մինչև 06։00-ն կգանձվի սենյակի ամբողջական արժեքը
- Ժամը 06։00-ից մինչև 14։00-ն կգանձվի սենյակի արժեքի 50%-ի չափով
1․2․ ՈՒՇ ԴՈՒՐՍ ԳՐՈՒՄ`
- 12։00-ից մինչև 18:00-ն` կգանձվի սենյակի արժեքի 50%
- 18:00 -ից հետո` կգանձվի սենյակի ամբողջ արժեքը
2․ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ձեր կողմից կատարված ամրագրումը չեղարկելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել հյուրանոցին Ձեր ժամանման օրվանից 24 ժամ առաջ, այլապես Ձեզանից կգանձվի մեկ օրվա վճար:
3․ ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ
Վճարումները իրականացվում են միայն ՀՀ դրամով
- Քարտային
- Կանխիկ
4․ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
Կենդանիների հետ հյուրանոց այցելությունները չեն թույլատվում
5․ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ
- Այցելուների հետ հանդիպման համար խնդրում ենք օգտագործել Լոբբի սպասասրահը, ռեստորանը և բարը
- Սենյակում այցելուին հյուրընկալելու համար, խնդրում ենք ներկայացնել այցելուի անձը հաստատող փաստաթուղթ
6․ ԵՐԵԽԱՆԵՐ
- Մանկական մահճակալը տրամադրվում է անվճար
- Մինչև 6 տարեկան երեխաները կարող են կիսել սենյակը իրենց ծնողների հետ անվճար
- 6-12 տարեկան երեխաները կարող են կիսել սենյակը իրենց ծնողների հետ 50 % զեղչով
7․ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ
Հյուրերի համար ծառայությունը մատուցվում է անվճար
8․ՍՆՆԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հիգիենայի և որակի պահպանման կաննոներից դրդված՝ խնդրում ենք Ձեզ, հյուրանոցի ռեստորանի և լողավազանների տարածք սնունդ և խմիչք չտանել:
9․ ԾԽԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հյուրանոցում և սենյակներում ինչպես նաև չծխողների վայրերում ծխելը խստիվ արգելված է։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այն հյուրերը ովքեր ծխում են չթույլատրելի տարածքներում, կտուգանվեն 50․000 ՀՀ դրամի չափով:
10․ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԻՐԵՐ
Հյուրանոցի բոլոր համարներում առկա է չհրկիզվող պահարան և եթե դուք ճանապարհորդում եք թանկարժեք իրերով այն լավագույն պահպանման վայրն է: Ցանկանում ենք տեղեկացնել, որ հյուրանոցը պատասխանատվություն չի կրում կորած իրերի համար:
11․ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԳՈՒՅՔԸ
Արգելված է վնասել հյուրանոցին պատկանող գույքը, հակառակ դեմքում՝ կգանձվի փոխհատուցման վճար: