ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ
2003 թ. մարտի 26-ին Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները համահիմնադրել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունը՝ «Կովկաս» պանդոկով: 2012 թ. Բացվել է«ովկաս» ռեստորանային համալիրը և հինգաստղանի հյուրանոցը: «Կովկաս» ռեստորանային համալիրի հիմնադիրների ցանկությունն է եղել ոգեկոչել ու հավուր պատշաճի ներկայացնել մեր նախնիների հյուրասիրության դարերով ամրագրված ավանդույթներն ու սովորույթները, կովկասյան հարուստ խոհանոցի հայտնի ու մոռացված խորտիկներն ու ճաշատեսակները: Այստեղի խորտիկների ու ճաշատեսակների անկրկնելի համի գաղտնիքը կովկասյան խոհանոցի ավանդական բաղադրատոմսեր են՝ օգտագործելով միմիայն բարձրորակ սննդամթերք ու համեմունք:
Սակայն, լինելով սպասարկման ոլորտում, «Կովկաս» ռեստորանային և հյուրանոցային համալիրը չի սահմանափակվում այդ գործառույթով: Այն միևնույն ժամանակ միտված է հատկապես օտարերկրյա հյուրերին լավագույնս ծանոթացնել հայոց պատմությանը, իսկ տեղացիներին՝ կրկին հիշեցնել և ոգեկոչել հայոց փառավոր նախնիների անցած ճանապարհը:
Նախևառաջ այս նպատակով է, որ «Կովկաս» ռեստորանային համալիրը բաղկացած է հայոց չորս արքայատոհմերի անունները կրող շքասրահներից: Յուրաքանչյուր սրահ արտահայտում է իր դարաշրջանի ոգին և ձևավորված է տվյալ ժամանակահատվածը բնութագրող նկարներով ու որմնանկարներով: Համահունչ մթնոլորտ ու կոլորիտ ստեղծելու նպատակով օգտագործվել է միայն բնական շինանյութ` քար, գլաքար, աղյուս, կավ, երկաթ, փայտ, կտավ, եղեգն ու ծղոտ: Ջահերը, կանթեղները, ճաղերը, անգամ դռների նիգերն ու բռնակները դարբնի աշխատանք են:
Կարելի է ասել, որ «Կովկասը» մի փոքրիկ պատմություն է: Հայի տեսակի, նրա ստեղծագործ ոգու, կենսակերպի, փառահեղ մշակույթի, ռազմարվեստի ու արհեստների մասին պատմող գունեղ ու հետաքրքիր պատմություն:
հյուրանոցի Մասին
Կովկաս» հյուրանոցն իր հյուրընկալ գործունեությունն է սկսել 2014թ. հուլիսի 2-ին։ Այն գտնվում է Զվարթնոց օդանավակայանից 17 կմ և Երևանի կենտրոնից 15 րոպե հեռավորության վրա։
Ելնելով իր աշխարհագրական դիրքից՝ Կովկաս հյուրանոցը լայնածավալ տեսադաշտ է ապահովում իր այցելուների համար, որտեղ մի կողմից հանդես է գալիս Հայաստան աշխարհի ամենաբարձր Արագած լեռը, որի բարձրությունն է 4090 մ, մյուս կողմից՝ իր խորհրդավոր պատկերով է հիացնում բիբլիկան Արարատը, որի բարձրությունն է 5165 մ։
Հյուրանոցային համալիրն իր մեջ ներառում է թվով 72 իր ուրույն դիզայնով նմանը չունեցող ստանդարտ, ստանդարտ պատշգամբով, լյուքս, քինգ սյութ և ընտանեկան կարգի սենյակներ, որոնք իրենց հարմարավետությամբ ամբողջական են դարձնում մեր հյուրերի հանգիստը
Հանգիստն ավելի ակտիվ և հիշարժան է դարձնում համալրված հանգստի գոտին, որտեղ առկա են ռեստորան /նախաճաշի սրահ/, բացօթյա լողավազան, փակ լողավազան, մարզասրահ, սպա գոտի՝ իր մերսման և գեղեցկության սրահներով, շոգեբաղնիք (համամ, ֆիննական բաղնիք, սառցե սենյակ)։ Տարածքում առկա են նաև խաղասրահ՝ բիլիարդ, դարթս, սեղանի հոկեյ, ֆուտբոլ և մանկական խաղահրապարակներ։ Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար WiFi։ Չմոռանանք մեր մեծ հարմարավետ և ապահով ավտոկայանատեղերի մասին։
Մեր հյուրանոցը ապահովում է լավագույն պայմանները գործնական, ընտանեկան, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի և հետաքրքիր անցկացնելու համար։
ՊԱՆԴՈԿԻ ՄԱՍԻՆ
«Կովկաս» պանդոկի հիմնադիրների ցանկությունն է եղել ոգեկոչել ու հավուր պատշաճի ներկայացնել մեր նախնիների հյուրասիրության դարերով սրբագրված ավանդույթներն ու սովորությունները, կովկասյանհարուստխոհանոցիհայտնիումոռացվածխորտիկներնուճաշատեսակները։
Իսկ «Կովկաս» պանդոկի խորտիկների ու ճաշատեսակների անկրկնելի համի գաղտնիքը պարզ է․ դրանք պատրաստված են կովկասյան խոհանոցի ավանդական բաղադրատոմսերով հայ և վրացի վարպետ խոհարարների կողմից՝ օգտագործելով միայն հայրենական արտադրության թարմ մսամթերք, հայկական և վրասացակ բարձրորակ սննդամթերք ու համեմունք։